Պայմաններ
Makyan Systems-ի աջակցության համակարգը նախատեսված է մեր հաճախորդների կայքերի և ծրագրային ապահովման սպասարկման հարցումների համար։
Յուրաքանչյուր հարցում գնահատվում է օպերատորի կողմից։ Վճարովի աշխատանքները սկսվում են միայն Ձեր կողմից գնային առաջարկը հաստատելուց հետո (կամ ավտոմատ՝ Ձեր սահմանած ավտոհաստատման սահմանաչափի շրջանակում)։
Կատարված աշխատանքների արժեքը գրանցվում է Ձեր հաշվին։ Փոքր գումարների համար առանձին հաշիվ-ապրանքագիր չի դուրս գրվում․ Դուք կարող եք ցանկացած պահի տեսնել Ձեր հաշվեկշիռը և վճարել միանվագ։
Մենք պահպանում ենք Ձեր անձնական տվյալները գաղտնի և օգտագործում ենք դրանք միայն ծառայությունների մատուցման նպատակով։
Հարցերի դեպքում կապվեք մեզ հետ՝ info@makyan.com կամ (+374) 94 81-31-70։